Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Բանը չպետք է հասնի այդ չարաբաստիկ օրվան՝ սահմանադրական հանրաքվեին

Բանը չպետք է հասնի այդ չարաբաստիկ օրվան՝ սահմանադրական հանրաքվեին
14.03.2025 | 09:28

Էդ որ ասում են՝ Հայաստանը պարտավորվել է փոխել Սահմանադրությունը, բա եթե հանրաքվեով նոր Սահմանադրությունը մերժվի, ի՞նչ է լինելու։ «Խաղաղության պայմանագրի» հեղինակները դրա մասին մտածե՞լ են։

Ասեմ ավելին՝ ինչքան էլ նիկոլները տանջվեն՝ նոր Սահմանադրությունը չի անցնելու։ Նախ, այդ հանրաքվեում նախկինների գործոնը չի լինելու, և հետո՝ այն փաստացի վերածվելու է դավաճանության լեգիտիմացիայի։ Իսկ կողմ քվեարկողները արդեն իրավական տեսանկյունից կվերածվեն դավաճանների։

Իհարկե, նիկոլների գլխավոր խաղաթուղթը լինելու է՝ «եթե Սահմանադրությունը չփոխենք, թշնամին լեգիտիմ հիմքով պատերազմ կսկսի»։ Եվ ճիշտ կասեն։ Բայց նույնիսկ գիտակցելով, որ «ոչ» ասելը կարող է հանգեցնել պատերազմի, միևնույն է՝ ես «ոչ» եմ ասելու։ Նիկոլները, սա լսելով, կասեն. «էշ նահատակ ես ուզում դառնաս»։ Կարմիր գծեր չունեցող հոմո-ուռոդները չեն կարող հասկանալ, որ կյանքից ու ստամոքսից ավելի թանկ բաներ էլ են լինում։

Հիմա ամբողջ հարցն այն է, որ բանը չպետք է հասնի այդ չարաբաստիկ օրվան՝ սահմանադրական հանրաքվեին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5365

Մեկնաբանություններ